211652_close_icon
views-count8367 դիտում article-date 16:44 08-11-2017

Իրանն իր արտահանվող նավթի 37 տոկոսը Եվրոպա է հասցնում

Միայն այս տարվա հոկտեմբերին Իրանը իր արտահանված նավթի 37 տոկոսը հասցրել է եվրոպական, իսկ 63 տոկոսը՝ ասիական երկրներ։ Այդ մասին հայտնել է Իրանի նավթի նախարարությունը։ IRNA գործակալության փոխանցմամբ՝ նախորդ ամսին իրանական նավթի խոշորագույն գնորդը կրկին դարձել է Չինաստանը, որը ներկրել է 600 հազար բարել նավթ։ Հոլանդական-բրիտանական նավթայաին Shell կորպորացիան, ֆրանսիական Total նավթագայաին ընկերությունը, իտալական Eni նավթագազային ընկերությունը, հունական Hellenic Pterolium նավթագազային ընկերությունը և իսպանական Repsol նավթագազային ընկերությունը համարվում են իրանական գազի հիմնական գնորդները։ Նշենք, որ պատժամիջոցների չեղարկումից հետո Իրանից Եվրոպա «սև ոսկու» արտահանման ծավալն աճել է 300 տոկոսով։

Նմանատիպ նյութեր