211652_close_icon
views-count5297 դիտում article-date 16:31 08-11-2017

Գերմանիայի սահմանադրական դատարանը թույլատրել է փաստաթղթերում «երրորդ սեռի» գրանցումը

Գերմանիայի դաշնային սահմանադրական դատարանը թույլատրել է քաղաքացիական ակտերի գրանցամատյաններում «երրորդ սեռի» մասին արձանագրություններ կատարել։ Այդ մասին նշված է դատարանի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։ «Անձի համընդհանուր իրավունքը նաև պաշտպանում է այն մարդկանց սեռական ինքնությունը, ովքեր տևական ժամանակ չեն կարողանում իրենց վերագրել ոչ արական և ոչ էլ իգական սեռին։ Իսկ գործող նորմերը խախտում են սեռական խտրականության մասին արգելքը»,-ասված է հաղորդագրության մեջ։ Նոր օրենսդրական նորմերը կմշակվեն մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը։

Նմանատիպ նյութեր