211652_close_icon
views-count134189 դիտում article-date 14:13 08-11-2017

Արտակարգ դեպք Երևանում. ճիվաղը կամ ճիվաղները կոտրել ու թալանել են Երևանի ամենաազնիվ երիտասարդներից մեկի ավտոմեքենան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Անհայտ անձը կամ անձինք Դավիթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասում՝ այգու հարևանությամբ, կոտրել են այնտեղ կայանված Honda մակնիշի 35 FX 174 համարանիշի ավտոմեքենայի առջևի կողային ապակին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճիվաղը կամ ճիվաղները տակնուվրա են արել ողջ ավտոմեքենան և այնտեղից հափշտակել գումար։ Հետաքրքիր է, որ «խիարները» մեքենայի մեջ եղած տիրոջ՝ Մամիկոն Խուրշուդյանի անձնագիրը, սոցիալական քարտը, վկայականները և այլ իրեր չեն տարել։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Մ. Խուրշուդյանը Երևանում հայտնի ամենաազնիվ ու բարի երիտասարդներից է, ով «Եռամիասնություն՝ հանուն զարգացման» հասարակական կազմակերպության նախագահն է ու մասնակից է եղել ապրիլյան պատերազմին ու հաճախակի իր ընկերների հետ կատարել է բազմաթիվ բարեգործական ակցիաներ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր