211652_close_icon
views-count32078 դիտում article-date 11:45 08-11-2017

Նոր Նորքի ոստիկանները բաժնի պետի գլխավորությամբ տաք հետքերով հայտնաբերեցին ծառերի սպանդ իրականացող 25-ամյա երիտասարդին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 7-ին, Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Մկրտչանի գլխավորությամբ տաք հետքերով հայտնաբերել են Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Թոթովենցի փողոցի 11 շենքի բակում ծառերի սպանդ իրականացնողին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա Կոտայքի մարզի, .Ջրվեժի, 12-րդ փ., 2-րդ փակ., տ.1, բնակիչ՝ 25-ամյաՀրայր Սարգսի Մարգարյանն է։ Վերջինս բերման է ենթարկվել Ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Փաստի առթիվ նույն բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2017/11/07/1081665/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, երեկ՝ նոյեմբերի 7-ին, վանդալիզմ էր տեղի ունեցել Երևանում։ Նոր Նորք վարչական շրջանում «ուղեղները թափած» 2 հոգի էլեկտրական սղոցով ծառերի սպանդ էին իրականացրել Թոթովենցի փողոցի 11 շենքի բակում։ Ճիվաղները բնից կտրել էին մի քանի հաստաբուն ծառեր, իսկ երբ նրանց ասել էին, թե ինչու եք կտրում, պատասխանել էին, թե «սանիտարական էտում է»։ Ժամանել էին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը, ինչպես նաև Նոր Նորք վարչական շրջանի Ոստիկանության պետ, Ոստիկանության գնդապետ Արթուր Մկրտչյանը, սակայն տականքները իրենց սև գործն արդեն արած էին եղել ու դեպքի վայրում թողել էին էլեկտրական սղոցը։ [b]Ծառերի սպանդի կասկածյալ հեղինակը [/b] [img]http://st0.shamshyan.com/editor/0823352001510126571762639.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 71+
71+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր