211652_close_icon
views-count2195 դիտում article-date 15:13 08-11-2017

ՏԿՏՏ նախարարությունը պատշաճ ընթացք է տվել 29000-ից ավելի դիմում-գրությունների

2017 թ.-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն մուտքագրվել է 29568 դիմում և գրություն, որոնցից 1126-ը եղել են քաղաքացիների դիմումներ: Դիմում-գրություններից 1600-ը ստացվել են էլեկտրոնային փոստով: Բոլոր դիմումներին և գրություններին ընթացք է տրվել օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում: Նույն ժամանակահատվածում տեղեկություն տրամադրելու վերաբերյալ 210 հարցում էլ նախարարությունը ստացել է զանգվածային լրատվամիջոցներից, քաղաքացիներից և իրավաբանական անձանցից առձեռն, էլեկտրոնային փոստով կամ պաշտոնական կայքի միջոցով: Բոլոր հարցումներին պատշաճ պատասխանվել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում: Միևնույն ժամանակ անհապաղ կամ հնարավորին սեղմ ժամկետում պատասխանվել է տեղեկություն ստանալու վերաբերյալ բոլոր բանավոր հարցումներին: Ե´վ բանավոր, և´ գրավոր հարցումների դեպքում նախարարությունը քաղաքացիներից չի պահանջել հիմնավորել հարցումները, տեղեկություն տրամադրելու համար որևէ վճար ևս չի պահանջվել: Ընթացիկ տարվա 10 ամիսներին նախարարությունը ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներից ստացել է 12 հարցում: Նշված ժամանակահատվածում ուղևորատար տրանսպորտով անվճար երթևեկության վկայականներ են ստացել 335 քաղաքացիներ: Նախարարության լիցենզավորման գործակալությունը «Մեկ պատուհան» սկզբունքով տրամադրել է ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ կազմակերպելու 1387 լիցենզիա և ներդիր, անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ կազմակերպելու գործունեության 18 լիցենզիա և 467 ներդիր, փոստային կապի գործունեության 3 լիցենզիա և 6 ներդիր, արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող սարքեր ներկրելու 736 լիցենզիա, ինչպես նաև տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության 2 լիցենզիա և 2 ներդիր:

Նմանատիպ նյութեր