211652_close_icon
views-count9414 դիտում article-date 11:04 08-11-2017

Օրենքն ընդունվելու դեպքում դայակները կմտնեն հարկային դաշտ. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Աշխատող մայրերին այլևս չի վճարվի 18 հազար դրամ նպաստը, որը ստա­նում էին երեխայի խնամքի արձակուրդի ժամանակ: Այս մասին ԱԺ-ում «ՀԺ»-ի հետ զրույցում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Փոխարենը պետությունը կվճարի երեխայի խնամքով զբաղվող դայակի համար: Օրենքի նախագիծը դեռ մշակման փուլում է. «Այն կինը, որը գտնվում է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, ստանում է 18 հազար դրամ, սակայն եթե այդ կինը ցանկանում է վերադառնալ աշխատանքի, իսկ երեխայի խնամքի համար վարձում է դայակ, ապա պետությունը վճարում է այլ դայակի աշխատավարձի 50 տոկոսը: Այդ գումա­րը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավար­ձը: Այսինքն՝ այդ դայակի աշխատավարձը 110 հազար դրամ է, պետությունը վճարում է 55 հազար դրամը, մնա­ցած գումարը վճարվում է ծնողի կողմից».- ասաց Արտեմ Ասատրյանը: Դայակի և ծնողի միջև պետք է պարտադիր պայմանագիր կնքվի, որի առկայության դեպքում միայն պետությունը կվճարի իր հասանելիքը։ Նշենք նաև, որ եթե այս օրենքն ընդունվի, ապա դայակները կմտնեն հարկային դաշտ»,-գրում է թերթը: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր