211652_close_icon
views-count22263 դիտում article-date 13:42 08-11-2017

Հայտնի է, թե որ քաղաքն է 2017-ին աշխարհում ամենաշատը գրավել զբոսաշրջիկներին

Euromonitor International հետազոտական ընկերությունը զեկույց է հրապարակել, որում ներկայացված են այն քաղաքները, որոնք ամենաշատն են գրավում զբոսաշրջիկներին։ Պատվավոր առաջին հորիզոնականում է հայտնվել Հոնգկոնգը։ Այս տարի Հոնգկոնգ է այցելել 25.7 միլիոն զբոսաշրջիկ։ Երկրորդ տեղում Բանգկոկն է, ուր 2017-ին այցելել է 23,3 մլն զբոսաշրջիկ։ Երրորդ տեղում հայտնվել է Լոնդոնը /19.8 մլն/։ Տասնյակը եզրափակում են Սինգապուրը, Մակաոն, Դուբայը, Փարիզը, Նյու Յորքը, Ժենժչենը և Կուալա-Լումպուրը։

Նմանատիպ նյութեր