211652_close_icon
views-count3937 դիտում article-date 12:24 08-11-2017

Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել

Միջազգային առևտրի բորսաներում նավթի գների անկումը շարունակվում է, ինչը վկայում են առևտրի տվյալները։ Ինչպես հաղորդում է gazeta.ru-ն, Նյու Յորքի Nymex բորսայում WTI նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.37 տոկոսով և 1 բարելի դիմց կազմել 56.99 ԱՄՆ դոլար։ Լոնդոնի Ice Futures բորսայում Brent նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.19 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 63.57 ԱՄՆ դոլար։

Նմանատիպ նյութեր