211652_close_icon
views-count8049 դիտում article-date 10:22 08-11-2017

Դամասկոսը Անկարայից պահանջում է դուրս բերել թուրքական զորքը Սիրիայի տարածքից

Սիրիայի տարածքում թուրքական բանակի առկայությունը ագրեսիա է, և Դամասկոսի արձագանքը իր ժամանակին կլինի։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Սիրիայի նախագահի խորհրդական Բուսեին Շաաբանը, հաղորդում է Ria Novosti-ն։ «Մենք ոչ լեգիտիմ ենք համարում Սիրիայի տարածքում թուրքական զինված ուժերի ներկայությունը և նրանց նկատմամբ գործելու ենք համապատասխան ձևով և ճիշտ ժամանակին»,-ասել է նա։ Շաաբանի խոսքով՝ Սիրիաի հյուսիսում Թուրքիայի ձեռնարկած գործողությունները դուրս են Աստանայում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակից։

Նմանատիպ նյութեր