211652_close_icon
views-count5579 դիտում article-date 22:00 07-11-2017

«Ատլետիկոյի» ղեկավարները դժգոհ են Գրիզմանից

«Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը այս մրցաշրջանում իր հնարավորություններից ցածր է հանդես գալիս: Ակումբի ղեկավարությունը դժգոհ է 26-ամյա ֆրանսիացու մարզավիճակից ու խաղից: Շատ քչերն են հավատում, որ դա ժամանակավոր նահանջ է և նա իր նախկին մակարդակին կվերադառնա: Մադրիդցիները ամռանը զգալիորեն բարձրացրեցին Գրիզմանի աշխատավարձը և ցանկանում են, որ նա համապատասխան ֆուտբոլ ցուցադրի: Նոր պայմանագրի համաձայն, Գրիզմանի հրաժարագինն այժմ կազմում է 200 մլն եվրո, իսկ ամռանը կնվազի երկու անգամ: Ձմռանը թիմի հարձակողական գիծը կլրացնեն հարձակվող Դիեգո Կոստան և կիսապաշտպան Վիտոլոն: Եվս մեկ հարձակվող՝ Ֆերնանդո Տորեսը, ակումբը լքելու ցանկություն է հայտնել:

Նմանատիպ նյութեր