211652_close_icon
views-count18885 դիտում article-date 21:24 07-11-2017

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է Երևանում գործող «ԷԴ-ՄԻԹ» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, վերահսկողական աշխատանքների շրջանակում, կասեցրել է Երևանում գործող «ԷԴ-ՄԻԹ» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունը: Իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ մսամթերք արտադրող ընկերությունում խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերին ներկայացվող մի շարք պահանջներ: Բացի այդ՝ չի իրականացվել մսի և մսամթերքի լաբորատոր հսկողություն՝ մանրէաբանական ցուցանիշներով: «ԷԴ-ՄԻԹ» ՍՊԸ-ի տնօրենը պարտավորվել է արտադրամասի սանիտարահիգիենիկ վիճակն ու մսամթերքի արտադրության գործընթացը համապատասխանեցնել «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի պահանջներին: Խախտումները վերացնելու համար տրվել է ժամկետ: [b]ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն Աղբյուրը՝ snund.am[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր