211652_close_icon
views-count1876 դիտում article-date 21:19 07-11-2017

Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Իսրայելի Երուսաղեմի և ժառանգության հարցերով նախարարի հետ

Նոյեմբերի 7-ին պաշտոնական այցով Իսրայելում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Երուսաղեմի և ժառանգության հարցերով նախարար Զեև Էլիկինի հետ: Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին՝ նախարար Էլկինը նշեց, որ լավ հիշողություններ է պահպանում Հայաստան իր բազմաթիվ այցելություններից և ուրախ է Երուսաղեմում ողջունել Էդվարդ Նաբանդյանին։ Զրուցակիցները համակարծիք էին, որ երկու ժողովուրդների միջև բարեկամական կապերն ու փոխադարձ համակրանքը նպաստավոր պայմաններ կարող են ստեղծել միջպետական կապերի ամրապնդման համար: Էդվարդ Նալբանդյանը և Զեև Էլկինը անդրադարձան Իսրայելում հայկական պատմամշակութային հարուստ ժառանգությանը, Հայաստանում հրեական համայնքի գործունեությանը վերաբերող հարցերին։

Նմանատիպ նյութեր