211652_close_icon
views-count6367 դիտում article-date 20:19 07-11-2017

Իշխանափոխություն՝ առանց բռնության. Սաակաշվիլին մինչև երեկո ժամանակ է տվել պատգամավորներին

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ եթե մինչև այս երեկո Ուկրաինայի պատգամավորները չիրագործեն ընդդիմության առաջադրած պահանջները, ինքը կհրապարակի գործողությունների նոր ծրագիր՝ «օրինական իշխանափոխություն՝ առանց արյունահեղության ու բռնության»: Հիշեցնենք, որ արդեն մեկ ամիս է՝ ուկրաինական ընդդիմադիր ուժերը, Սաակաշվիլիի ղեկավարությամբ ցույց են անցկացնում Ուկրաինայի Գերագույն ռադայի շանքի մոտ՝ պահանջելով լայնարձակ քաղաքական բարեփոխումներ, այդ թվում՝ պատգամավորական անձեռնմխելիության չեղարկում ու հակակոռուպցիոն դատարանի ստեղծում: Նշենք, որ Ուկրաինայի գերագույն ռադան այսօր ընդունել է ընտրական նոր օրեսգիրքը: Ուկրաինան բաժանվում է 27 ընտրատարածքների: Յուրաքանչյուր ընտրատարածքում կուսակցությունները արաջադրելու են առանձին ցուցակներ: Ընտրողները կարող են ձայն տալ իրենց նախընտրած կուսակցությանը և այդ կուսակցության ներկայացրած ցուցակում ընդգրկված թեկնածուներից մեկին: Հաղորդում է [url=https://www.ukrinform.ru/rubric-polytics/2339140-rada-prinala-v-pervom-ctenii-proekt-izbiratelnogo-kodeksa.html]ukrinform[/url]-ը:

Նմանատիպ նյութեր