211652_close_icon
views-count10706 դիտում article-date 18:45 07-11-2017

«Մանչեսթեր Սիթիի» կազմը ամենաթանկն է աշխարհում, «Ռեալը» վեցերորդն է

CIES Football Observatory ընկերությունը գնահատել է Եվրոպայի թոփ-5 լիգաների թիմերի բոլոր խաղացողներին և ներկայացրել ամենաթանկ կազմերը: Աշխարհի ամենաթանկ կազմ ունեցող թիմ է համարվել «Մանչեսթեր Սիթին»՝ համաձայն խաղացողների ներկայիս տրանսֆերային արժեքների ընդհանուր գումարի: «Մանչեսթեր Սիթիի» ներկայիս կազմի տրանսֆերային արժեքը կազմում է մեկ միլիարդ 196 միլիոն եվրո, իսկ թիմի ամենաթանկ խաղացողը Կևին դե Բրյույնեն է (144,5 մլն եվրո): Բացի այդ, «Սիթիի» ևս երեք խաղացողի տրանսֆերային արժեքը գերազանցում է 100 մլն եվրոյի սահմանը. Լերոյ Սանեն (118,4 մլն), Ռահիմ Ստերլիգը (118,2) և Գաբրիել Ժեզուսը (105,4): Երկրորդ տեղում «Տոտենհեմն» է, որի կազմի արժեքը կազմում է 1 միլիարդ 173 մլն եվրո, իսկ նրա ամենաթանկ խաղացողը Հարի Քեյնն է (186 մլն եվրո): Եռյակը եզրափակում է «Բարսելոնան», որի կազմը գնահատվել է 1 միլիորդ 130 մլն եվրո: Ամենաթանկ խաղացողը Լուիս Սուարեսն է (134 մլն եվրո), Լիոնել Մեսին՝ 117,3 մլն եվրո է գնահատվել: «Մանչեսթեր Յունայթեդը» հինգերորդ տեղում է՝ 919 մլն եվրո, ամենաթանկ խաղացողը՝ Ռոմելու Լուկակուն (165 մլն եվրո): Չեմպիոնների լիգայի գործող գավաթակի «Ռեալը» վեցերորդ տեղում է՝ կազմի 903 մլն եվրո արժեքով: Ամենաթանկ խաղացողը Կրիշտիանու Ռոնալդուն է՝ 96 մլն եվրո:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր