4597 դիտում
19:04 07-11-2017
Ջրամատակարարումը Վանաձորում կվերականգնվի նոյեմբերի 8-ի առավոտյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Վանաձորից 12 կիլոմետր դեպի Ալավերդի՝ միջպետական ճանապարհի վրա, Փամբակ-Վահագնաձոր գյուղերի հատվածում, նոյեմբերի 7-ին` առավոտյան ժամը մոտ 05.00-ին վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայր ջրատարը: Այս խոշոր՝ 1000 մմ տրամագծով խողովաշարի երկու մետրանոց հատվածն ուղղակի «պայթել» է, որի հետևանքով դադարեցվել է Վանաձոր քաղաքի շուրջ 60 տոկոսի և 13 գյուղական համայնքի ջրամատակարարումը:
«Վեոլիա Ջուր» ընկերության «Արևմուտք» տարածաշրջանի տնօրինության «Լոռի» տեղամասի պատասխանատուները արեւածագին արդեն դեպքի վայրում էին: Աշխատանքներում ներգրավվել են համապատասխան տեխնիկա, մասնագետներ: Սպառողները վթարի մասին իրազեկվել են նախ մարզային «Ֆորտունա», իսկ ժամեր անց նաեւ Վանաձորի քաղաքային հեռուստալիքներով:
Մինչեւ այս պահը շարունակվում են խողովակաշարի վերանորոգումը: Ինչպես տեղեկացրեց տեղամասի գլխավոր ճարտարագետ Ալեքսանդր Բաղդասարյանը, իրենք աշխատելու են նաեւ երեկոյան, իսկ եթե պետք լինի՝ գիշերը եւս: Խնդիրը մեկն է. ոչ ուշ, քան վաղը (նոյեմբերի 8) առավոտյան վերսկսել ջրատարի շահագործումը:
[b]Ալլա Նահապետյան
«Վեոլիա Ջուր» ընկերություն,
Հանրային կապերի ծառայություն, Վանաձոր[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
1138 դիտում
13:32 20-06-2023
Նոյեմբերի 9-ի առավոտյան ստորագրեցի, հետո պարզվեց՝ առավոտյան իմ ստորագրած տեքստն այլևս ուժի մեջ չէ. Փաշինյան
4796 դիտում
22:32 20-07-2017
Էջմիածնում ջրամատակարարման բնականոն ընթացքը կվերականգնվի վաղն առավոտյան. «Վեոլիա Ջուր»
3052 դիտում
12:39 11-05-2017
Վթարային ջրանջատում Կենտրոնում. ջրամատակարարումը կվերականգնվի երեկոյան
Այս բաժնից
313 դիտում
18:25 24-04-2024
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
259 դիտում
18:12 24-04-2024
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Բրատիսլավայում
253 դիտում
18:00 24-04-2024
Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր