211652_close_icon
views-count3827 դիտում article-date 19:17 07-11-2017

Պետական եկամուտների կոմիտեի նախագահը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության 6-րդ համաժողովին. ներկայացվել են մաքսային ոլորտի տեխնոլոգիական նորարարությունները

Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիայի հրավերով պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը նոյեմբերի 1-3-ը Տոկիոյում մասնակցել է ՀՄԿ տեխնոլոգիաների և նորարարությունների 6-րդ համաժողովին: Համաժողովի ընթացքում ներկայացվել են սահմանային հսկողության օժանդակման տեխնոլոգիական լուծումները, նորարարությունների կիրառման լավագույն փորձը, քննարկվել են տեխնոլոգիական զարգացումները և արդիական լուծումները, որոնք նախատեսված են մատակարարման գլոբալ շղթաների անվտանգության համար: Համաժողովին մասնակցել են ՀՄԿ 100-ից ավելի անդամ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարներ, մոտ 500 միջազգային պատվիրակներ՝ աշխարհի տարբեր պետական գործակալությունների ներկայացուցիչներ, տեխնոլոգիական մատակարարներ, գիտահետազոտական ինստիտուտների, միջազգային կազմակերպությունների, խորհրդատվական գործակալությունների և գործարար այլ միջավայրի ներկայացուցիչներ: Զուգահեռաբար կազմակերպվել է նաև ցուցահանդես, որտեղ ներկայացվել են մաքսային հսկողության սարքավորումներ: [b]ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր