211652_close_icon
views-count7093 դիտում article-date 16:13 07-11-2017

Իրանը շուրջ 2 տարի է՝ ամբողջապես կատարում է միջուկային համաձայնագրի բոլոր կետերը. ՄԱԳԱՏԵ-ի նախագահ

Այսօր մոտ 2 տարի է, ինչ Իրանի իշխանությունները համապարփակ համաձայնագրի կնքումից հետո պահպանում են փաստաթղթով ստանձնած բոլոր պարտավորությունները, կարող եմ հայտարարել; Այդ մասին, ինչպես հաղորդում է IRNA գործակալությունը, ասել է ՄԱԳԱՏԵ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն՝ Վաշինգտոնի Վուդրո Վիլսոնի անվան կենտրոնում տեղի ունեցած միջուկային էներգիայի հարցերով միջազգային կոնֆերանսում։ Ամանոյի խոսքով՝ ՄԱԳԱՏԵ-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հանձնարարված էր հետել Իրանի պարտավորությունների կատարմանը, ինչով էլ շուրջ 2 տարի է, զբաղված է ՄԱԳԱՏԵ-ն։ Իրանի նախագահ Հասան Ռուհանիի, ԱԳ նախարար Մոհամադ Զարիֆի Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբարիի հետ հանդիպումից հետո Ամանոն նշել է, որ իրանական կողմը հաստատել է, որ շարունակելու է կատարել իր պարտավորությունները համաձայնագրի շրջանակներում։

Նմանատիպ նյութեր