211652_close_icon
views-count5906 դիտում article-date 13:30 07-11-2017

Շախմատի ԵԱ-2017. Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականները մրցանակային տեղեր չգրավեցին

Հունաստանի Հերսոնիսոս քաղաքում ավարտվեցին Եվրոպայի տղամարդկանց և կանանց թիմային առաջնությունները: Տղամարդկանց պայքարում Ադրբեջանի և Ռուսաստանի հավաքականները վաստակեցին 14-ական միավոր և կիսեցին 1-2-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո ոսկին բաժին հասավ Ադրբեջանին, իսկ Ռուսաստանը գրավեց 2-րդ հորիզոնականը: 13 միավորով լավագույն եռյակը եզրափակեց Ուկրաինայի հավաքականը: Հայաստանի հավաքականը 10 միավորով գրավեց 12-րդ հորիզոնականը: Մրցաշարում սահմանված էին նաև մրցանակներ խաղատախտակների վրա ցույց տրված արդյունքների համար: Առաջին խաղատախտակի վրա Լևոն Արոնյանը ցույց տվեց լավագույն արդյունքը և արժանացավ ոսկե մեդալի: 3-րդ խաղատախտակի վրա հանդես եկող Գաբրիել Սարգսյանը արժանացավ արծաթե պարգևի: Կանանց պայքարում չեմպիոնի տիտղոսը նվաճեց Ռուսաստանի հավաքականը, որը միանգամից 3 միավորով առաջ անցավ արծաթե մեդալ նվաճած Վրաստանի ընտրանուց: Կանանց պայքարում ևս Ուկրաինայի ընտրանին եզրափակեց լավագույն եռյակը: Հայաստանի հավաքականը Ռուսաստանից վերջին տուրում կրած պարտությունից հետո հայտնվեց 9-րդ հորիզոնականում:

Նմանատիպ նյութեր