211652_close_icon
views-count36686 դիտում article-date 13:15 07-11-2017

Վաղարշապատում թալանել են դպրոցի զինղեկի և հաշվապահի տունը՝ տանելով 1 մլն 100 հազար դրամի ոսկյա և արծաթյա զարդեր

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում առանձնապես խոշոր չափի գողության փաստով հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Վաղարշապատ քաղաքի Խորենացի փողոցի 24 շենքի բնակիչ, 57-ամյա Սեդրակ Կոշկակարյանի ահազանգի փաստով։ Վերջինս երեկ՝ նոյեմբերի 6-ին, Ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել է, որ նույն օրը, ժամը 13։00-ից մինչև 14։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ տան մուտքի դռան փականը կոտրելու միջոցով մտել են բնակարան։ Արդեն այնտեղ ողջ գույքը տակնուվրա անելուց հետո ննջասենյակից գողացել են տարբեր տեսակի ոսկյա և արծաթյա զարդեր, տղամարդու ձեռքի ժամացույց և Lenovo տիպի նոութբուք։ Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գորգ Հակոբյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատել են նաև Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժածներից Ս. Կոշկակարյանը աշխատում է Վաղարշապատի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցում՝ որպես զինղեկ, իսկ նրա կինը՝ Արագած գյուղի դպրոցում՝ որպես հաշվապահ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, գողոնը և կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ամուսինները կրել են մոտ 1 մլն 100 հազար դրամի վնաս։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր