211652_close_icon
views-count27101 դիտում article-date 15:17 07-11-2017

Իտալիայի ափերի մոտ աֆրիկացի մինչև 18 տարեկան աղջիկների տասնյակ դիեր են հայտնաբերել

Իտալիայի ափերից ոչ հեռու՝ փչովի նավակի մեջ, հայտնաբերվել են տասնյակ երիտասարդ աֆրիկացի աղջիկների դիեր։ Այդ մասին հաղորդում է BBC-ն։ Նշվում է, որ իսպանական «Կանտաբրիա» պարեկային նավը նկատել է փչովի նավակը, որի մեջ եղել են Նիգերիայի, Սենեգալի, Գանայի, Գամբիայի և Սուդանի 64 փախստական աղջիկներ։ Նրանցից 26-ը մահացած են եղել, 23-ը եղել են նավակի մեջ, իսկ 3-ի դիերը՝ դրանից դուրս։ Մահացածները 14-18 տարեկան էին։ Ենթադրվում է, որ նրանց տանջել և սպանել են Աֆրիկայից եվրոպական ափեր տեղափոխվելու ճանապարհին։ Փրկվածներին տեափոխել են Սալերնոյի նավահանգիստ։ Իտալիայի ոստիկանությունը հետաքննություն է սկսել։

Նմանատիպ նյութեր