211652_close_icon
views-count4175 դիտում article-date 11:26 07-11-2017

ԱՄՆ-ի նախագահը երկօրյա այցով ժամանել է Հարավային Կորեա

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Հարավային Կորեայի Փհյոնթեք քաղաքի Օսան ավիաբազա, որտեղից մեկնել է նույն քաղաքում տեղակայված Քամփ-Համֆրիզ ռազմաբազան, հաղորդում է Ronhap գործակալությունը։ Թրամփին անձամբ դիմավորել է Հրվ. Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը։ Հատկանշանական է, որ սա առաջին դեպքն է, երբ Հրվ. Կորեայի նախագահն անձամբ դիմավորում է ԱՄՆ-ի նախագահին։ Քամփ-Հեմֆրիզում տեղի է ունենալու Թրամփի և Մունի հանդիպումը երկու երկրների զինծառայողների հետ։ ԱՄՆ-ի նախագահը նաև կլսի կորեական թերակղզում առկա դրության մասին զեկույցը։

Նմանատիպ նյութեր