211652_close_icon
views-count4673 դիտում article-date 09:33 07-11-2017

Ի՞նչ է ուզում ասել Էրդողանը Պուտինին, կամ՝ հակառակը. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. ««Ամենայն հավանականությամբ, Պուտինը մեղմորեն կմերժի Էրդողանին, ավելին, սա չի անդրադառնա երկու երկրների հարաբերությունների վրա: Նույնիսկ Պուտինի համաձայնության դեպքում Հայաստանը չի համաձայնի ԼՂ խնդրում Թուրքիայի միջամտությանն ու մասնակցությանը: ՀՀ նախագահը բոլոր ամբիոններից խոսում է Թուրքիայի նախապայմանների մասին՝ պնդելով, որ դրանք չեն ընդունվում, և հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների, ուստի չեմ կարծում, որ սա աշխատող տարբերակ է»,- «168 ժամի» հետ զրույցում այս մասին ասել է ռուս քաղաքագետ Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի Ղարաբաղյան առաջարկներին, որոնք նա պատրաստվում է ներկայացնել այս շաբաթ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում: Գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը ևս անհեռանկարային է համարում թուրքական նախաձեռնությունը՝ գտնելով, որ Ռուսաստանին ձեռնտու չէ այս հարցում ընթանալ Վաշինգտոնի շահերի դեմ, քանի որ ԼՂ հակամարտությունը ներկայումս հանձնված է Մինսկի խմբին, իսկ Մինսկի խումբը մեծ առավելություն է տվել Ռուսաստանին: Հիշեցնենք, որ օրերս Էրդողանը հայտարարել էր, թե պատրաստվում է հանդես գալ նախաձեռնությամբ՝ «Ադրբեջանին աջակցելու և ադրբեջանական հողերի ազատագրման համար, որոնք զավթվել են հայերի կողմից»։ «Բանակցություններ տեղի կունենան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Բնականաբար, սա առաջ կբերի ոչ միայն հայկական լոբբիի, այլև Արևմուտքում որոշ ուժերի անհանգստությունը»,- ասել էր նա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր