211652_close_icon
views-count12994 դիտում article-date 22:37 06-11-2017

Մոուրինյոն՝ «Մանչեսթեր Սիթիից» ետ մնալու մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Անգլիայի առաջնությունում «Մանչեսթեր Սիթիից» 8 միավորով ետ մնալու փաստը: «Մենք անհանգստացած ենք, սակայն պրեմիեր-լիգայում կա 18 թիմ, որոնք ավելի ծանր են տանում: Մենք երկրորդ տեղում ենք: ԱՊԼ-ում 8 միավորով ետ մնալը. դա նույնը չէ, ինչ՝ 8 միավոր Պորտուգալիայի, Իսպանիայի կամ Գերմանիայի առաջնությունում: Առջևում դեռ շատ տուրեր կան», ասել է Մոուրինյոն: 11 տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» ունի 31 միավոր: «Մանչեսթեր Յունայթեդը» 23 միավորով «Տոտենհեմի» հետ կիսում է 2-3-րդ հորիզոնականները:

Նմանատիպ նյութեր