211652_close_icon
views-count11968 դիտում article-date 21:45 06-11-2017

Գրողների տանը կայացավ Խաչիկ Մանուկյանին նվիրված «Հոգու հայելի» գրքի շնորհանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, Հայաստանի գրողների միության Երևանի գրողների տան կլոր սրահում, տեղի ունեցավ գրականագետ, գրաքննադատ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանի «Հոգու հայելի» գրքի շնորհանդեսը, որը նվիրված է անվանի գրող, քայլող դասական Խաչիկ Մանուկյանի ստեղծագործություններին և ստեղծագործական գործունեությանը: Միջոցառման ընթացքում Դավիթ Գասպարյանը նշեց, որ այս գրքով մեկնարկում է ժամանակակից հայ գրողներին նվիրված գրքերի մի շարք և առաջինն ընտրել է հենց Խաչիկ Մանուկյան հեղինակին, քանի որ հենց նրան է համարում մեր ժամանկաշրջանի լավագույն պոետ: [url=https://shamshyan.com/hy/article/2017/10/26/1080781/]Հիշեցնենք[/url], որ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը հայտնվել է իր հայրական տունը կորցնելու վտանգի առաջ: Խ. Մանուկյանի ընկերների նախաձեռնությամբ նրա անունով բացվել են բանկային հաշվեհամարներ, որոնց միջոցով ֆինանսական աջակցություն ցուցաբերել ցանկացողները կարող են կատարել իրենց նվիրատվությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր