211652_close_icon
views-count43928 դիտում article-date 20:58 06-11-2017

Վրաերթ Երևանում. «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնի մոտ անհայտ վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:45-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում՝ «Ռոսիա Մոլ» առևտրի և ժամանցի կենտրոնի դիմաց, Opel մակնիշի 34 RT 463 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին, ով փողոցը անցնելիս է եղել հետիոտնի համար չնախատեսված վայրով՝ հենց գետնանցման վրայով, դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենայով տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի աշխատակիցները։ Ժամանել են նաև Ոստիկանության Կենտրոնականի բաժնի օպերատիվ խումբը: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր