211652_close_icon
views-count20172 դիտում article-date 18:48 06-11-2017

Ֆելայնին դատի է տալու իրեն խաղակոշիկներ մատակարարող ընկերությանը

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մարուան Ֆելայնին խաղակոշիկների պատճառով դատի է տալու New Balance ընկերությանը: Բելգիայի հավաքականի խաղացողը համարում է, որ մարզական հանդերձանքի ցածր որակի պատճառով ոտքի վնասվածք է ստացել: Բացի այդ, Ֆելայնին գտնում է, որ խաղակոշիկների որակը ազդել է իր խաղի վրա: Ֆուտբոլիստը որպես փոխհատուցում ցանկանում է ստանալ 2,4 մլն ֆունտ: New Balance ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ նախկինում Ֆելայնին իրենց խաղակոշիկները համարել է իդեալական և պատվիրել լրացուցիչ 12 զույգ:

Նմանատիպ նյութեր