211652_close_icon
views-count7473 դիտում article-date 18:27 06-11-2017

Ռուսաստանում, հնարավոր է, խեղաթյուրում են GPS տվյալները՝ Պուտինի անցուդարձը թաքցնելու համար

[b]Անհետացած նավը[/b] Այս տարվա հունիսին կապիտան Գուրվան Լը Մեուրն իր առևտրային նավն ուղղում էր դեպի ռուսական Նովոռոսիյսկ նավահանգիստ: Ինչ-որ պահի ինչ-որ մի բան է տեղի ունենում, և նրա նավն անհետանում է ռադարներից: «Սկզբից մենք տագնապի ազդանշան լսեցինք, – CNN-ի թղթակցին պատմել է Լը Մեուրը: – Մենք արագ հայտնաբերեցինք, որ մեր նավի գտնվելու վայրը, որը ցույց էր տալիս GPS-ը, տարբերվում էր իրականից 20 ծովային մղոնով»: Տագնապն աշխատել է այն պատճառով, որ նավի նավիգացիոն համակարգը, որը GPS-ի հիման վրա է աշխատում, ցույց էր տալիս, որ այն ոչ թե ծովում է, այլ Գելենջիկի օդանավակայանի տարածքում: Լը Մեուրն այդ մասին հայտնել է ԱՄՆ ափային պահպանությանը: Դրա ներկայացուցիչներն ավելի ուշ հայտնել են, որ ավելի քան 20 նավ, GPS-ի տվյալների համաձայն, այդ պահին նույնպես գտնվել է Գելենջիկի օդանավակայանում: Փորձագետները պնդում են, որ դա տեղի է ունեցել այն պատճառով, որ ինչ-որ մեկը միտումնավոր խանգարել է GPS-ի աշխատանքը: Համակարգը ոչ միայն խաթարվել է, այլ դիտավորյալ մոլորության մեջ է գցվել: Իսկ ո՞վ է կանգնած այս դեպքի ետևում: Ամեն ինչ ցույց է տալիս, որ GPS-ի աշխատանքին միջամտությունը տեղի է ունենում Ռուսաստանի տարածքից: [b] Նման դեպքեր[/b] 2017թ-ին կտրուկ աճել է Ռուսաստանի տարածքում GPS-ի աշխատանքի խաթարման դեպքերի քանակը: Windward ընկերության վերլուծաբաններն ավելի քան 450 դեպք են գրանցել, երբ ռադարների տվյալները չեն համընկել նավերի իրական գտնվելու վայրի հետ: Հաճախ ռադարները ցույց են տվել, որ նավերը գտնվում են Սանկտ Պետերբուրգի, Սոչիի կամ Գելենջիկի օդանավակայանների տարածքներում: 2016թ-ին Uber-ի և Google maps-ի օգտատերերը մի քանի անգամ հաղորդել են հավելվածների աշխատանքի նման խաթարումների մասին: Երբ մարդիկ գտնվել են Կրեմլի տարածքում, հավելվածները ցույց են տվել, իբր նրանք գտնվում են Վնուկովո օդանավակայանում, որը Մոսկվայի ծայրամասում է: 2016թ-ին Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ նրա մոտ նույնպես պարբերաբար խեղաթյուրվում է GPS ազդանշանը, երբ նա մեքենայում է: Այլևս ոչ մի մեկնաբանություն ռուսական կողմից չի եղել: [b] Ի՞նչ են ասում փորձագետները[/b] Որոշ փորձագետներ պնդում են, որ այդ խաթարումներին անմասն չեն ռուսական իշխանությունները: Դա, ինչպես կարծում են նրանք, արվում է Վլալդիմիր Պուտինի տեղաշարժը թաքցնելու նպատակով: «Արդյո՞ք ես համարում եմ, որ GPS–ի աշխատանքի այդ խախտումները Ռուսաստանում արտոնված են իշխանության կողմից, – CNN-ին պատմել է Օսթինի Տեխասի համալսարանի դասախոս Թոդ Համֆրիսը: – Ես կասեմ, որ ավելի շատ հիմքեր ունեմ «այո» ասելու, քան «ոչ»»: Համֆրիսը, հիմնվելով իր սեփական հետազոտությունների վրա, պնդում է, որ GPS-ը շատ հեշտ է խաբել: 2013թ-ին նա ինքն է փորձարկում անցկացրել ցույց տալու համար, թե որքան խոցելի է GPS-ը: Նախապես պայմանավորվելով 80մլն դոլար արժողությամբ զբոսանավի տիրոջ հետ, նա այնպես է արել, որ, դուրս գալով ծով, այն չի հայտնվել ռադարների վրա: Միաժամանակ ափային ազդանշանը նույնպես չի աշխատել: Բրեդ Փարքինսոնը GPS-ի հիմնական մշակողներից մեկն է: Նա է ղեկավարել այդ համակարգի օգտագործմամբ ինքնաթիռի առաջին «կույր» վայրէջքը: «Այսօր բավականին շատ են GPS ընդունիչները, որոնց շատ հեշտ է խաբել, – ասում է նա: Դրանց անվտանգությունը հնարավոր էր կատարելագործել մշակման ժամանակ, սակայն, անկեծղ ասած, այդպիսի բան չի արվել: Դրանում պարզապես տնտեսական անհրաժեշտություն չի եղել»: [url=https://jam-news.net/?p=67966&lang=hy]JAMNEWS [/url]

Նմանատիպ նյութեր