211652_close_icon
views-count5625 դիտում article-date 18:13 06-11-2017

Հայաստանի թաեքվոնդոյիստները երկու մեդալ են նվաճել Եվրոպայի երիտասարդների առաջնությունում

Թաեքվոնդոյիստներ Ռոման Հայրապետովը (59 կգ) և Անդրանիկ Խաչատրյանը (68 կգ) մրցանակային տեղեր են զբաղեցրել Եվրոպայի երիտասարդների (Մ 17) առաջնությունում: Հայրապետովը նվաճել է արծաթե, Խաչատրյանը՝ բրոնզե մեդալ: Մայրացամաքի առաջնությունն անցկացվել է նոյեմբերի 2-ից 5-ը Կիպրոսի Լարնակա քաղաքում: Ավագ մարզիչ Զորայր Մեկինյանի գլխավորությամբ մրցաշարին մասնակցել է վեց մարզիկ: Մրցանակակիր դարձած թաեքվոնդոյիստները ներկայացնում են «Արմ-Մար» ակումբը: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Գևորգ Դանիելյանը հայտնեց, որ հաջորդ տարվա ապրիլին կկայանա աշխարհի երիտասարդների առաջնությունը (վայրը դեռ հայտնի չէ), որից մեկ շաբաթ անց հենց նույն վայրում տեղի կունենա 2018 թվականին Բուենոս Այրեսում կայանալիք ամառային պատանեկան օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշար:

Նմանատիպ նյութեր