211652_close_icon
views-count13171 դիտում article-date 15:42 06-11-2017

Մոուրինյոն պարզաբանել է, թե ինչու չի սեղմել Կոնտեի ձեռքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պարզաբանել է, թե ինչու չի սեղմել Կոնտեի ձեռքը՝ ԱՊԼ-ում «Չելսիի» հետ խաղից (0:1) հետո: «Դուք ցանկանում էիք, որ ես նրա ետևից վազեի դաշտի կենտրո՞ն: Ես եզրագծին էի, սեղմել եմ նրանց ձեռքը, ովքեր այնտեղ են եղել: Ես սեղմել եմ Կոնտեի ասիստենտ եղբոր ձեռքը: Կարծում եմ, դա բավական էր: Ես չէի կարող վազել և հասնել Կոնտեին: Ինչո՞ւ ես նրան պետք է սպասեի թունելում: Նա պարտավոր չէր սպասել: Այստեղ ոչ մի խնդիր չկա: Լրագրողները միշտ ուշադրություն են դարձնում այնպիսի բաների վրա, որոնք էական չեն», ասել է Մոուրինյոն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր