211652_close_icon
views-count56905 դիտում article-date 15:28 06-11-2017

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում Մոլդովայի քաղաքացին Mazda-ով բախվում է 2 Opel-ների, որոնցից մեկն էլ վրաերթի է ենթարկում 16-ամյա հետիոտնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ հոկտեմբերի 28-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարից։ Ժամը 14։00-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 1 հասցեի հարևանությամբ Մոլդովայի քաղաքացի, 44-ամյա Վասիլի Սերբան իր վարած Mazda մակնիշի ավտոմեքենայով բախվում է Վաղարշապատ քաղաքի բնակիչ՝ 54-ամյա Սամվել Գևորգյանին պատկանող, կայանված վիճակում գտնվող Opel մակնիշի ավտոմեքենային, այնուհետև բախվում է Ավան-Առինջ թաղամասի բնակիչ, 30-ամյա Ֆրունզ Միրզոյանին պատկանող կայանված վիճակում գտնվող Opel մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ֆ. Միրզոյանի Opel-ն էլ հարվածից առաջ ընթանալով՝ վրաերթի է ենթարկում հետիոտն՝ 16-ամյա Սոնա Հովհաննիսյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Արարատ Թևոսйаնի կողմից նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր