211652_close_icon
views-count8528 դիտում article-date 10:00 06-11-2017

ԱՄՆ Տեխաս նահանգի եկեղեցում հնչած կրակոցների զոհերի թիվը հասել է 27-ի. երկրի պետական դրոշներն իջեցվել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Սազերլանդ Սփինգսի եկեղեցում հնչած կրակոցների հետևանքով զոհերի թիվը հասել է 27-ի, շուրջ 20-ը վիրավոր է, հաղորդում է Ria Novosti-ն։ Հանցագործը, ըստ տեղեկությունների, Դևին Քեփլին է, ով ոտքից գլուխ զինված մտել է եկեղեցի և ավտոմատից սկսել կրակել այնտեղ գտնվողների վրա։ Նրան ոչնչացրել է ոստիկանւթյան աշխատակիցը։ Քեփլին 2012 թվականին ռազմական դատարանի կողմից ազատազրկվել էր իր կնոջ և երեխայի վրա կատարած հարձակման համար, ինչից հետո էլ նրան ոչ վայել վարքի համար հեռացրել էին ռազմաօդային ուժերից, հաղորդում է Los Angeles Times-ը։ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով երկրի պետական դրոշներն իջեցվել են։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր