211652_close_icon
views-count17552 դիտում article-date 23:35 05-11-2017

Անգլիական ոստիկանությանը զարմացրել է դաշտում տեսած գրությունը

Անգլիական Օքսֆորդշիր կոմսության ոստիկանությունը ուղղաթիռից լուսանկարել է դաշտի գրությունը, որն իրենից ներկայացնում է «Սյու» բառն ու «էքս» տառը: Իրավապահները լուսանկարը հրապարակել են իրենց Թվիթերում և օգտատերերին հարցրել, թե որևէ մեկը ճանաչո՞ւմ է այս Սյույին՝ Թեստֆորդից հարավ: Դրանից հետո սոցցանցերի օգտատերերը նույնպես հետաքրքրվել են այդ հարցով և որոշել են գտնել Սյույին՝ հրապարակելով հաղորդագրությունները #FindSue «Գտնել Սյույին) и #WhoIsSue («Ո՞վ է Սյուն») հեշթեգներով. Ավելի ուշ The Telegraph-ը հայտնել է, որ գրությունը տեղի ֆերմեր Մյուրեյ Գրեմի ձեռքի գործն է, որը դրանով ցանկացել է ցույց տալ, թե որքան շատ է սիրում իր կնոջը՝ Սյույին: Գյուղատնտեսական քիմիկատների միջոցով Գրեմը գրել է իր սիրելիի անունը, իսկ վերջում X է դրել, ինչը նշանակում է համբույր:

Նմանատիպ նյութեր