211652_close_icon
views-count10566 դիտում article-date 22:41 05-11-2017

Անգլիա. «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց «Չելսիին», Գվարդիոլայի թիմը անկասելի է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի Պրեմյեր լիգայի 11-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»: Խաղի հաղթական գոլի 55-րդ րոպեին խփեց «Չելսիի» իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան: «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մանկունյանցիների մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 62-րդ րոպեին: Այս պարտությամբ Ժոզե Մոուրինյոյի թիմը զգալիորեն նվազեցրեց չեմպիոնական մրցավազքում իր ամբիցիաները, քանի որ առաջատարը՝ «Մանչեսթեր Սիթին», տանը 3:1 հաշվով հաղթեց «Արսենալին», վաստակեց 31 միավոր և արդեն 8 միավորով է գերազանցում «Յունայթեդին», որին միավորներով հավասարվեց նաև «Տոտենհեմը»՝ 23-ական: «Չելսին» 22 միավորով 4-րդ տեղում է: [b]Անգլիայի առաջնություն, 11-րդ տուր [/b] «Չելսի» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:0 Ալվարո Մորատա, 55 «Մանչեսթեր Սիթի» - «Արսենալ»՝ 3:1 Կևին դե Բրույնե, 19, Սերխիո Ագուերո, 50 (11մ), Գաբրիել Ժեզուս, 75 – Ալեքսանդր Լյակազեթ, 65
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր