211652_close_icon
views-count13502 դիտում article-date 20:40 05-11-2017

Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ավարտվեցին

Հայաստանի 69 համայնքներում ավարտվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել էին ընտրությունների համար ձևավորված բոլոր 527 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: Ժամը 20:00-ին փակվել են բոլոր՝ 527 ընտրական տեղամասերը: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին համայնքի ղեկավար ընտրող 52 համայնքներից 26-ում առաջադրված էր մեկական թեկնածու, 13 համայնքում՝ 2-ական թեկնածու, 5 համայնքում` 3-ական թեկնածու, 5 համայնքում` 4-ական թեկնածու, մեկ համայնքում՝ 5 թեկնածու և 2 համայնքում՝ 6-ական թեկնածու: Համայնքի ղեկավարի 135 թեկնածուներից 56-ը անկուսակցական են, 67-ը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության, 6-ը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, 4-ը՝ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության, 1-ը՝ «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության և 1-ը «Համերաշխություն» կուսակցության անդամներ են: Համայնքի ղեկավարի 135 թեկնածուներից 93-ը առաջադրվել էին ինքնաառաջադրմամբ, 36-ը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության և 6-ը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից:

Նմանատիպ նյութեր