211652_close_icon
views-count5841 դիտում article-date 22:03 05-11-2017

Աֆղանստանը առաջին անգամ մարզիկ կունենա ձմեռային Օլիմպիադայում

Աֆղանստանի մարզիկները 2018 թվականին առաջին անգամ կմասնակցեն Ձմեռային օլիմպիական խաղերին: Հարավկորեական Փհենչհանի Խաղերին կմասնակցեն լեռնադահուկորդներ Սաեդ Ալիշահն ու Սայադ Հուսաինին: «Մենք երկու աֆղան մարզիկների ենք գրանցել ձմեռային Օլիմպիադային: Հուսով եմ, որ նրանք արժանիորեն կներկայացնեն երկիրն այդ մրցումներում», հայտարարել է Աֆղանստանի Օլիմպիական կոմիտեի նախագահ Մոհամեդ Զահիր Աբգարը: Աֆղանստանի մարզիկները նախկինում 13 անգամ մասնակցել են ամառային Օլիմպիական խաղերին: Ընդհանուր առմամբ երկրի հաշվին երկու բրոնզե մեդալ կա, երկուսն էլ նվաճել է թաեքվոնդիստ Ռոհուլա Նիկլայը՝ 2008 և 2012 թվականներին: 2018թ. ձմեռային Օլիմպիադան կանցկացվի փետրվարի 9-ից 25-ը՝ Փհենչհանում:

Նմանատիպ նյութեր