211652_close_icon
views-count9041 դիտում article-date 21:43 05-11-2017

Փհենյանը սպառնում է ֆիզիկական ուժով կանգնեցնել Թրամպին

Հյուսիսային Կորեայի կենտրոնական «Նոդոն Սինմուն» պարբերականը մեկնաբանություն է հրապարակել, որտեղ նշել է, թե ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամպին կարելի է կանգնեցնել միայն ֆիզիկական ուժով: «Ոչ ոք չգիտի, երբ, ինչ ժամանակում անհաշվենկատ արարք թույլ կտա բանականությունը կորցրած այնպիսի պարծենկոտը, ինչպիսին՝ Թրամպն է: Նրան կանգնեցնելու միակ տարբերակը ֆիզիկական ուժն է», գրել է թերթը: Հյուսիսկորեական իշխանությունների գլխավոր թերթը նշել է, որ մառազմատիկ մարդը ի զորու չէ ռացիոնալ քայլեր կատարել և խոսքեր չի հասկանում: «Եթե ԱՄՆ-ում չընդունեն մեր գերհզոր կամքի առկայությունը և հանկարծ հանդգնեն անզգուշորեն հարձակվել, մեզ ոչինչ չի մնա, քան՝ կոշտ և վճռական կերպով պատժել նրանց: ԱՄՆ-ը դրան հակադարձելու ոչ մի հնարավորություն չունի: Երբ բանը հասնի դրան, ԱՄՆ-ի ոչ մի ներողություն չի օգնի», նշված է նյութում:

Նմանատիպ նյութեր