211652_close_icon
views-count7777 դիտում article-date 18:53 05-11-2017

Զինեդին Զիդան. Միգուցե աշխարհի լավագույն մարզիչը չեմ, բայց վատագույնն էլ չեմ

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը անդրադարձել է այս մրցաշրջանում թիմի արդյունքներին: «Հասկանում եմ, որ միգուցե այս մրցաշրջանում ես մոլորակի լավագույն մարզիչը չեմ: Բոլոր դեպքերում, ես վատագույնն էլ չեմ: Միշտ ձգտում եմ չեզոքություն պահպանել, դա վերաբերում է մեր հաղթանակների շուրջ էյֆորիային կամ հիասթափությունից, որ մեր գործերն այնքան էլ հաջող չեն ընթանում: Նույնկերպ էի ես ինձ պահում նաև խաղացող ժամանակ: Մտածում ենք այն մասին, որ մենք բոլորս էլ այն մարդիկ ենք, որ վերջին տարիներին հաջողության ենք հասել: Մենք դժգոհ ենք երկու պարտված խաղերից, բայց դա չի փոխում մեր նպատակները», ասել է Զիդանը:

Նմանատիպ նյութեր