211652_close_icon
views-count7755 դիտում article-date 19:14 05-11-2017

Գերմանիայի արտգործնախարարը սպառնալիք է համարել ԱՄՆ-Ռուսաստան հակամարտությունը

Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև առկա հակամարտությունը համարել է «խաղաղոււթյան համար ամենամեծ սպառնալիքը աշխարհում»: Նրա կարծիքով, միայն Վաշինգթոնն ու Մոսկվան կարող են համատեղ ջանքերով կանխել ատոմային զենքի հետագա տարածումը: «Եթ Վաշինգթոնի ու Մոսկվայի միջև հարաբերությունները նորից չկարգավորվեն, ապա մեր երեխաները կմեծանան վտանգավոր, անկանոն և ատոմային զենքով հեղեղված աշխարհում», ասել է Գաբրիելը: Սակայն ռուս-ամերիկյան հարաբերությունները կարգավորելու հնարավորություններ դռ կան: Շուտով Վիետնամում կկայան ԱՄՆ-ի և ՌԴ նախագահները Դոնալդ Տրամպի ու Վլադիմիր Պուտինի երկրորդ անձնական հանդիպումը, որտեղ քննարկվող թեմաներից մեկն էլ լինելու է երկու երկրների միջև հարաբերությունների նորմալացումը:

Նմանատիպ նյութեր