211652_close_icon
views-count8974 դիտում article-date 16:50 05-11-2017

Մոսկվայի կենտրոնում հարյուրավոր ակտիվիստներ են ձերբակալվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մոսկվայի կենտրոնում ավելի քան 250 ակտիվիստ է ձերբակալվել: Այս մասին հայտնում է TACC-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ ակտիվիստների մեծ մասը ընդդիմադիր Մալցևի և Նավալնու կողմնակիցներն են: Նրանք ձերբակալվել են ՌԴ մայրաքաղաքի կենտրոնի՝ Մանեժնայա հրապարակից և Տվերսկայա փողոցից: [url=https://shamshyan.com/hy/article/2017/11/03/1081384/]Հիշեցնենք[/url], որ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը կասեցրել էր քաղաքական գործիչ Վյաչեսլավ Մալցևի «Արտպոդգոտովկա» շարժման մոսկովյան խմբի գործունեությունը: Խմբի աջակիցները փորձել էին մայրաքաղաքում զանգվածային անկարգություններ հրահրել: Հաղորդվում էր, որ կազմակերպության անդամները նախապատրաստում էին վարչական շենքերի հրկիզումներ և հարձակումներ ոստիկանների վրա նոյեմբերի 4-ին և 5-ին անկարգություններ հրահրելու համար: Խմբերը գործել էին Մոսկվայի շրջանում, Կրասնոյարսկում, Կրասնոդարում, Կազանում, Սամարայում և Սարատովում: Բոլոր ծայրահեղականները ձերբակալվել են, նրանց մոտից առգրավվել է 15 Մոլոտովի կոկտեյլ, հաղորդում է լրատվամիջոցը: Անվտանգության դաշնային ծառայությունում ընդգծել են, որ Մալցևը ստեղծել է «Արտպոդգոտովկա» շարժումը և համանուն ինտերնետային նախագիծը Ռուսաստանում «հեղափոխություն» կազմակերպելու համար: Հուլիսին Մալցևի դեմ հարուցվել է ծայրահեղականության մասին գործ: Նա հեռացել է երկրից՝ վախենալով ձերբակալությունից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր