211652_close_icon
views-count45091 դիտում article-date 11:57 05-11-2017

2 անչափահաս երեխաներով հարուստ ընտանիքը կանգնել է փաստի առաջ. հիպոթեքով գնված տան գումարը չեն կարողանում վճարել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երկար տարիներ խարլուլ տանը բնակված Զաքարյանների ընտանիքը հիմա ապրում է Նոր Խարբերդում՝ 1 տարի առաջ հիպոթեքային վարկով գնված տանը: Ընտանիքը այս քայլին գնացել է հանուն երեխաների, քանի որ նրանցից ավագը ուներ առողջական լուրջ խնդիրներ և արգելվում էր ապրել նախկին խոնավ ու ցուրտ տանը: Բացի վարկից, գումարի մի մասն էլ վճարում են առձեռն՝ յուրաքանչյուր ամիս 500 ԱՄՆ դոլար: Մինչև վերջին ամիսները նրանք կարողանում էին վճարել՝ թե՛ վարկը, թե՛ առձեռն ամենամսյա գումարը և թե՛ հոգալ օրվա հացի խնդիրը, ու դա միայն 2 անչափահաս երեխաների մայր Լիաննա Զաքարյանի մայրիկի՝ արտերկրում աշխատելու շնորհիվ: Սակայն վերջինիս փաստաթղթերի հետ խնդիրներ են առաջացել և նա որոշ ժամանակ չի կարող մեկնել արտերկիր՝ աշխատանքի: Տան գումարից մոտ 8 հազար ԱՄՆ դոլարը արդեն վճարել են, սակայն տանտերերը իրենց առձեռն վճարվող գումարը չվճարելու պատճառով ժամանակ են տվել՝ 10 օր, որ իրենց գումարը կամ վճարեն, կամ ազատեն տունը: [b]Ընտանիքի հոգսը թեթևացնելու համար օգնության ձեռք մեկնել ցանկացողները կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 093-52-81-92: Նրանք իսկապես դրա կարիքը շատ ունեն[/b]: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+

Նմանատիպ նյութեր