211652_close_icon
views-count6276 դիտում article-date 12:36 05-11-2017

Դեր Զորում ԻՊ ահաբեկիչը մեքենայով ներխուժել է փախստականների ճամբար. պայթյունի հետևանքով կա ավելի քան 100 զոհ

Սիրիայի Դեր Զոր քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները գործի են դրել ականապատ մեքենան: Այս մասին հայտնում է MK-ն: Ինչպես տեղեկացնում է սիրիական «Սանա» գործակալությունը, ահաբեկչական պայթյունի հետևանքով կա ավելի քան 100 զոհ: Աղբյուրի հաղորդմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել փախստականների ճամբարում, որտեղ գտնվում էին կանայք և երեխաներ: Հայտնի է, որ ահաբեկիչը պայթուցիկ նյութերով բեռնված մեքենայով նպատակաուղղված ներժուժել է ճամբարի տարածք: Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին սիրիական բանակը Դեր Զորն ամբողջովին ազատագրել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից:

Նմանատիպ նյութեր