211652_close_icon
views-count24631 դիտում article-date 23:30 04-11-2017

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի ուղղությամբ բալիստիկ հրթիռ են արձակել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերը մայրաքաղաք Էր-Ռիյադի մոտ բալիստիկ հրթիռ են չեզոքացրել: Երկար տարածության բալիստիկ հրթիռը արձակվել է Յեմենի տարածքից և հարձակման պատասխանատվությունը ստանձնել են խուսիտները: Ինչպես հայտնում է իրանական Press TV հեռուստաալիքը, հարվածը կարող էր ուղղված լինել Էր-Ռիյադի մոտ գտնվող՝ Հալիդ միապետի անվան միջազգային օդանավակայանի վրա: Վերջին մեկ ամսում սա առաջին նման դեպքը չէ: Հոկտեմբերին Յեմենի տարածքից Սաուդյան Արաբիայի Ջիզան նահանգի ուղղությամբ արձակվել էր Qaher-2 բալիստիկ հրթիռը: Զոհերի և վիրավորների մասին այն ժամանակ տեղեկություններ չեին հրապարակվել: Հուլիսի վերջերում Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերը մահմեդականների գլխավոր սրբավայրի՝ Մեքքայի մերձակայքում ոչնչացրել էին ևս մեկ հրթիռ, որը նույնպես արձակել էին Յեմենի տարածքից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր