211652_close_icon
views-count6581 դիտում article-date 22:30 04-11-2017

Սկանդալից հետո Քևին Սփեյսիին հեռացրին «Քարտե տնակ» սերիալից

«Քարտե տնակ» հանրահայտ հեռուստասերիալի 6-րդ սեզոնը կնկարահանվի առանց Քևին Սփեյսիի կերպարի, որը մեղադրվում է սեռական ոտնձգությունների մեջ: Այս մասին հայտարարել է Netflix ընկերությունը՝ ընդգծելով, որ ամբողջությամբ խզում է հարաբերությունները հայտնի դերասանի հետ: Ներկայումս հեռուստասերիալի պրոդյուսերները քննարկում են Սփեյսիի հերոսից՝ քաղաքական գործիչ Ֆրենկ Անդերվուդից ազատվելուց հետո սերիալի շարունակության հարցը: Բացառված չէ, որ կենտրոնական գործող անձը դառնա նրա կինը՝ Քլերը, որի դերը կատարում է Ռոբին Ռայթը: Հիշեցնենք, որ սկանդալը սկսվել է այն պահից, երբ Էնտոնի Ռեպը, որը հայտնի է «Կայֆի տակ» և «Մտքի խաղեր» ֆիլմերում իր դերերով, ԶԼՄ-ներին հայտնել էր, թե 30 տարի առաջ Քևին Սփեյսին հարբած վիճակում երեկույթի ժամանակ ոտնձգություն կատարել իր հանդեպ և փորձել գայթակղել: Այդ ժամանակ Էնտոնին 14 տարեկան էր, իսկ Քևինը՝ 26:

Նմանատիպ նյութեր