211652_close_icon
views-count40803 դիտում article-date 20:26 04-11-2017

Շղթայական ավտովթար Երևանում. «Honda» սերվիսի դիմաց բախվել են ռուսական համարանիշներով Mercedes-ը, 2 Honda-ները և Opel-ը. Կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:45-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ «Honda» սերվիսի դիմաց, բախվել են Honda մակնիշի 34 QN 374 համարանիշի, Mercedes մակնիշի E 909 PA 26 ռուսական համարանիշի, Honda մակնիշի 44 FF 944 համարանիշի և Opel մակնիշի 544 OF 61 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի աշխատակիցները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Գեղամ Ծառուկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր