211652_close_icon
views-count5655 դիտում article-date 21:12 04-11-2017

Լիբանանի վարչապետը հրաժարական տվեց՝ վախենալով իր կյանքի համար

Այսօր Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հայտարարել է իր պաշտոնից հեռանալու մասին: Հարիրին հանդես է եկել հեռուստաուղերձով, որտեղ քաղաքացիներին հայտնել է իր մտադրության մասին: Նա նաև հայտարարել է, թե «Իրանից սպառնալիքներ կան»: Քաղաքական գործչի խոսքերով, Թեհրանը ակտիվորեն ձգտում է «քայքայել արաբական աշխարհը»՝ միջամտելով հարևան երկրների ներքին գործերին: Վարչապետը նաև քննադատել է իրանական իշխանությունների կողմից աջակցվող «Հեզբոլահ» շարժումը: Հարիրին հեռուստաուղերձում խոստովանել է, որ մտահոգված է իր կյանքի համար: Նրա հայրը՝ Ռաֆիկ Հարիրին, որը նույնպես Լիբանանի վարչապետ է եղել, 12 տարի առաջ Բեյրութում ահաբեկչության զոհ դարձավ: Սաադ Հարիրին Լիբանանի կառավարությունը գլխավորել է 2009-2011 թվականներին: Վարչապետի պաշտոնը նա նորից ստանձնել է 2016 թվականին:

Նմանատիպ նյութեր