211652_close_icon
views-count6298 դիտում article-date 19:36 04-11-2017

Ռուսական Տու-22M3 ռմբակոծիչները Սիրիայում գրոհել են ԻՊ-ի օբյեկտները

Այսօր ռուսական հեռահար Տու-22M3 ռմբակոծիչները հարվածներ են հասցրել Սիրիայի Դեյր-Էր-Զոր նահանգում «Իսլամական Պետություն» ահաբեկչական խմբավորման ռազմաբազաներին: ՌԴ պաշտպանության նախարարությունը նշել է, որ ռուսական ռմբակոծիչները՝ անցնելով Իրաքի տարածքի վրայով, հարվածել են Աբու-Քեմալ քաղաքի մերձակայքում առկա զենքի և զինամթերքի պահեստները, ինչպես նաև ահաբեկիչների հրամանատարական կետերը: «Ռազմական առաջադրանքը կատարելուց հետո բոլոր ռուսական ինքնաթիռները վերադարձել են տեղակայման օդանավակայաններ», նշված է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին սիրիական կառավարական զորքերի լիակատար հաղթանակի մասին՝ Դեյր-Էր-Զոր քաղաքում:

Նմանատիպ նյութեր