211652_close_icon
views-count30318 դիտում article-date 20:16 04-11-2017

Ականատեսները նկարահանել են ուղևորատար ինքնաթիռի վթարային վայրէջքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ականատեսները տեսախցիկներով նկարահանել են Piper PA-34 Seneca ուղևորատար ինքնաթիռի մասնակցությամբ միջադեպը, որը տեղի է ունեցել Կոլումբիայի Մեդելյին քաղաքում: Թռիչքի ժամանակ ինքնաթիռի օդաչուն հայտնել է անսարքության մասին. չի բացվել առջևի շասին: Վայրէջքի համար նրան օդանավակայանում առանձին թռիչքուղի են հատկացրել, որը իշխանությունները հրատապ փակել են մյուս օդանավերի համար: Ինքնաթիռը վայրէջք է կատարել և առջևի հատվածով բախվել թռիչքուղուն: Տեղ հասած բժիշկներն ու հրշեջները անելիք չեն ունեցել. երկու օդաչուներն ու չորս ուղևորները չեն տուժել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր