211652_close_icon
views-count7711 դիտում article-date 18:38 04-11-2017

Խոսեպ Գվարդիոլա. Վենգերը իր ռեկորդի համար կարող է հանգիստ լինել

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ԱՊԼ-ի 11-րդ տուրում «Արսենալի» հետ կայանալիք խաղից առաջ անդրադարձել է 2003/2004 մրցաշրջանում լոնդոնցիների ռեկորդին, երբ նրանք առաջնությունում ոչ մի պարտություն չկրեցին և չեմպիոն դարձան: «Կցանկանայի ասել Վենգերին, որ այդ ռեկորդն իրեն է պատկանում և մենք չենք պատրաստվում այն գերազանցել: Նա կարող է հանգիստ լինել և վստահ, որ դա տեղի չի ունենա: Այդ ռեկորդը պատկանում է նրա ֆանտաստիկ թիմին. ամբողջ առաջնությունն անցնել առանց պարտության՝ դա ապշեցուցիչ է: Մենք չենք ցանկանում գերազանցել նրա ռեկորդը, ընդամենը ցանկանում եմ լավ խաղալ և հաղթել նրան», ասել է Գվարդիոլան: «Մանչեսթեր Սիթի»-«Արսենալ» հանդիպումը կկայանա նոյեմբերի 5-ին:

Նմանատիպ նյութեր