211652_close_icon
views-count11897 դիտում article-date 17:56 04-11-2017

Ժոզե Մոուրինյո. Մեկ ուրիշ մարզիչ իմ տեղը կլացեր

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մուորինյոն անդրադարձել է թիմում մեծ թվով վնասվածքներին: «Դա իմ սխալն է, որ ոչ-ոք մեր վնասվածքների մասին չի խոսում: Ես պետք է ամեն շաբաթ դրանից բողոքեմ ու բոլորին դա հիշեցնեմ: Ես կարող էի ամեն օր, ամեն տուր, ամեն ասուլիսի դրա մասին փնփնթալ: Ուրեմն, ես մեղավոր եմ: Բայց դա իմ որոշումն է: Դա պրոբլեմները լուծելու իմ մոտեցումն է: Դրանով ես հարգում ու խթանում եմ այն խաղացողներին, որոնք վնասվածք ստացածների փոխարեն խաղադաշտ են մտնում: Բայց, միգուցե, ժամանակն է իմ դիրքորոշումը վերաիմաստավորել: Մի ուրիշ մարզիչ իմ տեղը կլացեր. «Վա՜խ, Պոգբան իմ մոտ վնասվածքի պատճառով չի խաղում, բա ե՞րբ կվերադառնա, բա ո՞նց ենք անելու Չեմպիոնների լիգայում առանց Պոգբայի»: Բայց ես ոչ մի անգամ Պոգբայի մասին չեմ խոսել: Եթե միայն հարցրել են», ասել է Մոուրինյոն:

Նմանատիպ նյութեր