211652_close_icon
views-count91902 դիտում article-date 16:29 04-11-2017

Օպերատիվ-քննչական հսկայածավալ ու բազմակողմանի քննության ընթացքում պարզվել են առանձնակի դաժանությամբ սպանված կնոջ և տղամարդու ինքնությունը. վիժվածքը հայտնի է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Երեկ՝ նոյեմբերի 3-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության, Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկված համատեղ օպերատիվ և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է նոյեմբերի 2-ին Երևան-Սևան ճանապարհի 51-րդ կմ հատվածից 1.700 մետր հեռավորության վրա՝ Հրազդան քաղաքի Ջրառատ համայնքին պատկանող «Չամանգյուլ» կոչվող հանդամասի դաշտամիջյան ակոսի մեջ թաղված, կիսափտած վիճակում հայտնաբերված տղամարդու և կնոջ դիակների ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ կնոջ դին հանդիսանում է սեպտեմբերի 20-ից անհայտ կորած, Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի բնակիչ՝ 56-ամյա Վարդուհի Սիմոնյանը, իսկ տղամարդու դին հանդիսանում է նույնպես անհայտ կորած, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 18 շենքի բնակիչ՝ 53-ամյա Սամվել Ալիխանյանը։ [color=#EF2929]Նախաքննության շահերից ելնելով, այս պահին չենք հրապարակում կասկածյալի ինքնությունը, միայն տեղեկացնենք, որ նա Հրազդան քաղաքի բնակիչ է, և վարձակալական հիմունքներով բնակվել է Երևանի Տիչինայի փողոցի տներից մեկում:[/color] Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2017/11/02/1081282/]հայտնել էր [/url]ֆոտոլրագրողը, նոյեմբերի 2-ին Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության (վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Ռոման Կիրակոսյանի), Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության (վարչության պետ, Արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի), Ոստիկանության Հրազդանի բաժնի (բաժնի պետ, Ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գրիգորյանի), Ոստիկանության Զորքերի ծառայողները Երևան-Սևան ճանապարհի 51-րդ կմ հատվածից 1.700 մ հեռավորության վրա Հրազդան քաղաքի Ջրառատ համայնքին պատկանող «Չամանգյուլ» կոչվող հանդամասի դաշտամիջյան ակոսի մեջ թաղված, կիսափթած վիճակում հայտնաբերվել էին տղամարդու և կնոջ դիակներ՝ ծածկած կտորե ծածկոցներով և փաթեթավորված պոլիէթիլենի մեջ: Դիերը կապված էին պոլիէթիլենային տոպրակով և գրեթե 1 ժամից ավելի պահանջվեց, մինչև ոստիկաններն ու քննիչները կարողացան դիերի վրայից հեռացնել հողաշերտը և դուրս բերել դրանք։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանք են՝ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակիչ՝ 53-ամյա Սամվել Ալիխանյանը և Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի բնակիչ՝ 56-ամյա Վարդուհի Սիմոնյանը, ովքեր այս տարվա սեպտեմբերի 18-ից որպես անհայտ կորած՝ որոնվում էին Ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից։ Նրանց հայտնաբերելու ուղղությամբ Կոտայքի մարզի ոստիկանապետ Ռ. Կիրակոսյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մ. Վարդանյանի որոշմամբ ստեղծվել էին օպերատիվ-քննչական խմբեր։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրանց անհետացման գործով Մ. Վարդանյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Թովմասյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշով։ Տեղում աշխատող դատաբժիշկը հայտնել էր, որ դիերը ամբողջովին գտնվում էին նեխած վիճակում և անհրաժեշտ էր, որպեսզի դիերը տեղափոխվեին դիահերձարան։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում սպանվածների բարեկամներն ու հարևանները, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առաջ խոսելուց, ասլ էին. «Սեպտեմբերի 18-ից ոստիկաններն ու քննիչները ման են գալիս, ասե՞ղ էին, որ ընկել էին դեզի մեջ, չէին կարողանում գտնել»։ Մինչդեռ նույն ոստիկաններն ու քննիչները գրեթե ամեն օր առավոտյան ժամը 8-ից մինչև գիշերը ժամը 02։00-ն ընկած ժամանակահատվածում նշված անձանց որոնել էին ոչ միայն Կոտայքի մարզի սարերում ու դաշտերում, այլև Գեղարքունիքի մարզի տարածքներում և հսկայական օպերատիվ-հետախուզական ու քննչական համատեղ գործողություններ էին կատարել, որոնց մասին չէին բարձրաձայնել, այլ հավատարիմ մնալով իրավապահ և քննիչ լինելու իրենց վեհ կոչմանը, կատարել էին հսկայածավալ աշխատանք, ու հիմա նմանատիպ կարծիքներ հայտնողները, ինչպես գրել է մեծն Սևակը, «երազախաբ եղան»։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության սստիճանը՝ առաջին իսկ պահից դեպքի վայրում էր եղել նաևՀրազդանի դատախազ Արսեն Սախոյանը։ [b]Առանձնակի դաժանությամբ սպանված 56-ամյա Վարդուհի Սիմոնյանն է և 53-ամյա Սամվել Ուլիխանյանը [/b][img]http://st0.shamshyan.com/editor/0873602001509799663168869.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 292+
292+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր